Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մինչեւ օրս չենք եկել եզրահանգման, որ Ամուլսարի հարցով պետք է հանրաքվե իրականացվի». Փաշինյան

Մարտ 04,2020 18:55

«Եթե քննարկումների արդյունքում կեզրահանգենք, որ նման կարիք կա, որեւէ բանով կաշկանդված չենք: Եթե մինչեւ հիմա նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է, որ չենք եկել  եզրահանգման, որ այդ հարցով պետք է հանրաքվե իրականացվի»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է Ամուլսարի շահագործման հարցը հանրաքվեի դնել, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցը հնչեցրած ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը համոզմունք հայտնեց, որ ժողովուրդը պետք է հարցը լուծի հանրաքվեով եւ որոշի՝ Ամուլսարը հանք է մնալու, թե ոչ: «Օրենքը հնարավորություն է տալիս հարցը հանրաքվեով լուծել, միաժամանակ հնարավորություն է տալիս, որպեսզի հանրաքվեի հարցը լուծվի քաղաքացիական նախաձեռնությամբ: Եթե նման հնարավորություն կա, հարցն ինչո՞ւ այդպես չի լուծվում»,-ի պատասխան հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031