«Տեղեկություններ ունենք նաեւ նրանց մասին, ովքեր հեղափոխությունից հետո են դարձել կառավարության անդամներ: Նաեւ նախկին նախարարների մասին, ովքեր հիմա ԱԺ պատգամավոր են: Նրանց մասին օպերատիվ բնույթի տեղեկություններ ունենք, բայց չի նշանակում, որ դրանք հաստատվելու են»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես էլ ունեմ այդ կարգի տեղեկություններ եւ դրանք ասել եմ: Դրանք իմացել եմ բանավոր խոսակցություններից, որի մյուս կողմը, եթե ինձ հետ առերեսում լինի, գուցե կասի, որ նման բան չի եղել»,-հավելեց նա:
Փաշինյանը նշեց՝ նախկին նախարարներին չի կանչել եւ հարցրել՝ իրենք կոռուպցիոնե՞ր են, որովհետեւ հարցի պատասխանն իրավապահները պետք է տան. «Հիմա այս ամբիոնից ասե՞մ, թե ում մասին է խոսքը: Դա օպերատիվ տեղեկություն է: Հակակոռուպցիոն պայքարին իմ նվիրվածությունը հարյուր տոկոս է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ