Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2019 թվականին իրականացվել է 277 ստուգում, 195 տնտեսվարողի մոտ հայտնաբերվել են խախտումներ. աշխատանքային քննարկում

Մարտ 04,2020 18:18

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը եւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Հանդիպմանը քննարկվել են 2020 թվականի անելիքները և 2019 թվականին կատարված փոփոխությունները։

Արմեն Կոտոլյանը զեկուցել է, որ 2019 թվականին իրականացվել է 277 ստուգում, 195 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց տրվել է համապատասխան ընթացք:

Ներկայացվել է նաև օրենսդրական փոփոխություններից հետո բենզալցակայաններում և գազալցակայաններում առանց տնտեսավարողներին նախապես ծանուցման չափագիտական կանոնների և նորմերի նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները։

Անդրադառնալով 2020 թվականի պլանային ստուգումներին՝ նշվել է, որ ըստ ռիսկայնության աստիճանի այս տարի ևս առավել թիրախային են համարվում ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, ԱԳԼՃԿ-ների, հեղուկացված ածխաջրածնային գազերի, չափումների միասնականության ապահովման, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքների ոլորտները:

Քննարկվել է նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվող օրենսդրական փոփոխությունների նախագծերի հետ կապված հարցեր։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031