«Մարտի 19-ին լրանում է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը: Դա նշանակում է, որ մինչեւ այդ ժամկետը պետք է նշանակումներ անեք: Մտադի՞ր եք նրանց վերանշանակել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարցադրում հղեց անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Որոշում ունեմ, կհրապարակեմ ամսի 19-ին»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Այդ երկու կառույցների աշխատանքի վերաբերյալ էլ նա ասաց. «Կարծում եմ՝ իրավապահ համակարգում խնդիրներ ունենք, որոնք համակարգված պետք է լուծենք: Բայց այդ խնդիրների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ԱԱԾ եւ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարների վրա: Ամբողջ պետական համակարգում խնդիրներ ունենք, որոնց լուծման համար ճշգրիտ ախտորոշում է պետք: Մենք կարծում ենք, որ մոտ ենք դրան»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ