Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով` լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտումը անհրաժեշտություն է եւ հատկապես բարոյական հարթությունում է սա մեզ պետք: «Ոչ մեկի չեն գլխատելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն»՝ Երեւանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ այսօր քննարկում էր կազմակերպել` «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիա ոլորտում» թեմայով:
Աշոտ Մելիքյանի բնորոշմամբ` որոշ լրատվամիջոցներ «իրենց ձյունանուշիկի տեղ են դնում` ասելով, որ անկախ են», բայց ֆինանսավորվում են շատ հստակ աղբյուրներից:
ԽԱՊԿ նախագահն այս ամենում, լրատվամիջոցների վրա պետության կողմից վերահսկողություն սահմանելու կողմնակից չէ: Ասաց` խրախուսումների միջոցով թափանցիկության ապահովման կողմնակից է:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի մտավախություններին եւ իբրեւ պետության կողմից լրատվամիջոցներին ճնշելու մեխանիզմներ վկայակոչած օրինակներին, մասնավորապես, TV 5 հեռուստաընկերության տնօրենի սեփականատիրոջ հայտնի լինելու փաստին եւ նրա` «քաղաքական երանգավորմամբ» ձերբակալմանը, Աշոտ Մելիքյանն ասաց. «Չեմ կարծում, թե Արմեն Թավադյանին ձերբակալել են TV 5-ը լռեցնելու համար: Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ