Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ ենք ձեռնարկելու, այդ էֆեկտիվ միջոցները ձեռնարկել ենք». Բադասյան

Մարտ 04,2020 17:50

Հանրությունը սպասում էր վեթինգի, բայց իշխանությունը գնաց այլ ճանապարհով, այդպես էլ դա տեղի չի ունենալու, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ այս հարցին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր պատասխանեց. «Եթե կարծում են, որ այս նախագծից ավելի էֆեկտիվ նախագիծ կարող են բերել, որը չհակասի Սահմանադրությանը եւ ներկայացնի մեր դատին, մենք այդ առաջարկությունները կընդունենք: Մենք ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ ենք ձեռնարկելու, այդ էֆեկտիվ միջոցները ձեռնարկել ենք, բերել ենք ԱԺ»,- ասաց Բադասյանը՝ նկատի ունենալով ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, որն այսօր քննարկվեց ԱԺ լիագումար նիստում:

Նախարարն ասաց, որ նախագիծը կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքի դեմ գործիք է:

Լրագրողները նաեւ նախարարին հարցրեցին՝ վարչապետը Վրաստանում հայտարարեց, որ կառավարության կազմում կան դավաճաններ, առաջ ասում էր, որ ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ուժային կառույցներում կան դավաճաններ ու որեւէ իրավական գործընթաց դրանից հետո չի սկսում, ինչպե՞ս եք բնութագրում երկրի սահմաններից դուրս նման հայտարարությունը: Բադասյանը պատասխանեց. «Խնդրում եմ վարչապետի ամբողջական խոսքը վկայակոչել, ամեն ինչ ակնհայտ կլինի, վարչապետի խոսքերն առավել քան հասկանալի են ու մեկնաբանման կարիք չունեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031