Լրահոս
Օրվա լրահոսը

Սաթիկ Սեյրանյանն առաջարկում է` սկսել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բիզնեսից

Մարտ 04,2020 17:33

«Սա կարծես վարչապետի ամանորյա ուղերձի շրջանակներում է»,- այսօր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի եւ Երեւանում Բրիտանական դեսպանատան կազմակերպած «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիա ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ իր վրդովմունքը հայտնեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Հիշեցնենք, այս թեմային իր ամանորյա ուղերձում էլ էր անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սաթիկ Սեյրանյանն առաջարկեց. «Թող վարչապետն իր ընտանեկան բիզնեսից սկսի: Թող բացեն փակագծերը, ընդհուպ, մինչեւ թե ինչպե՞ս են աշխատել առանց վերադարձի պայմանագրի»:

Տիկին Սեյրանյանը դեմ չէ, որ լրատվամիջոցները թափանցիկ աշխատեն, նա վստահ է` որեւէ խմբագիր դեմ չէ դրան, բայց մտավախություն ունի, որ սա կդառնա իշխանության ձեռքին գործիք` լրատվամիջոցների դեմ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Շուշան Դոյդոյանը հստակեցրեց` ԻԱԿ-ը շատ վաղուց է խոսել այս մասին` 2018-ի սկզբից եւ երբ ընդունվեց Բաց կառավարման գործընկերության ծրագիրը, իրենք հարկ են համարել, իբրեւ ոլորտի կազմակերպության, առաջարկել նաեւ մեդիա-ոլորտի բաց եւ թափանցիկ կառավարմանն անդրադառնալ: Նա նաեւ ասաց` սա քննարկում է` հասկանալու, արդյոք այժմ այն ճիշտ ժամանա՞կն է սկսելու համար: Բայց որ հարցը մեր օրակարգում պետք է լինի, Շուշան Դոյդոյանը այլընտրանք չի տեսնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031