Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Թավադյանն այսօր տեղափոխվել է բուժզննության, ինչի պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին. Հովհաննես Խուդոյան

Մարտ 04,2020 17:15

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 4-ին (նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյան) տեղի ունեցավ «Վարդգես Գասպարին ընդդեմ Արմեն Թավադյանի» գործով 5-րդ դատական նիստը:

Դատական նիստին ներկա չէր Արմեն Թավադյանը: Նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրավոր դիմում էր ներկայացրել դատարանին Արմեն Թավադյանի բացակայության պատճառի մասին: Նախագահող դատավորն ընթերցեց դիմումը. «Տեղեկացնում ենք, որ Արմեն Թավադյանն այսօր տեղափոխվել է բուժզննության, ինչի պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին: Ուստի խնդրում ենք հետաձգել նիստը»:

Դատական նիստին ներկա չէր նաև տուժող Վարդգես Գասպարին, նրա ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նա ևս դիմում էր ներկայացրել նիստը հետաձգելու խնդրանքով:

Նախագահող դատավորը որոշում կայացրեց գրություն ուղարկել քրեակատարողական հիմնարկ` պարզելու Արմեն Թավադյանի չներկայանալու պատճառները:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին:

Հիշեցնենք՝ Արմեն Թավադյանը մեղադրվում է մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձի համար: Ըստ ՀՔԾ-ի, Թավադյանը ձերբակալվել էր Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին առնչվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Նա կալանավորված է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031