Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի գործը կարող է բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները. Կոմերսանտ

Մարտ 04,2020 17:12

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին և դատավարական գործընթացին: «Մարտի 3-ին Երևանի դատարանը չկարողացավ որոշում կայացնել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով. պաշտպանական կողմը քրեական գործը կարճելու միջնորդություն էր ներկայացրել: Դատավորը դադար վերցրեց «գործի բոլոր հանգամանքները և ապացույցները ուսումնասիրելու համար»: Իշխանության ուզուրպացման համար մեղադրվող նախկին նախագահի փաստաբանները և հարազատները պատրաստ են, որ միջնորդությունը կմերժվի, իսկ երկու տարի առաջ սկսված գործընթացը կշարունակվի ևս մի քանի տարի: Պարոն Քոչարյանի հետապնդման թեման, որի հետ ընկերությունը չի թաքցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է հայ-ռուսական հարաբերությունների նյարդային կետերից մեկը»,-գրում է պարբերականը և հիշեցնում, որ սահմանադրական կարգի տապալման գործով անցնում են նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյան, Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյան և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Պարբերականը շեշտում է, որ Քոչարյանի պաշտպանությունը չի ակնկալում, որ իրենց միջնորդությունները կբավարարվեն: «Ավելին, փաստաբան Արամ Վարդեւանյանը չի բացառում, որ 2018թ. սկսված գործընթացը կձգվի առնվազն երկու տարի»: Նա նաև հայտնել է, որ մոտակա ժամանակներս Քոչարյանի պաշտպանությունը դատարանին կներկայացնի ՀՀ նախկին երեք վարչապետների երաշխավորագրերը:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է, որ մեղադրող կողմը ներգրավել է ավելի քան 800 վկա, որոնց բոլորին պետք է լսեն, այս հանգամանքը ևս կազդի գործի քննության տևողություն վրա:

Հոդվածագիրը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը միայն Հայաստանի ներքին գործը չէ: «Մոսկվան հենց սկզբից ուշադիր հետևում է աղմկահարույց գործին, որը հարուցվել է նախկին քաղաքական գործչի դեմ, ով սերտ ընկերական հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երբ 2018թ. գործընթացը մեկնարկեց, ՌԴ նախկին արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից: Ուշագրավ է նաև, որ երբ Քոչարյանի հանդեպ քրեական գործ հարուցվեց, Պուտինը զանգահարեց և շնորհավորեց նրան ծննդյան օրվա կապակցությամբ»:

Պարբերականը նաև հիշեցնում է, որ երբ 2019թ. հոկտեմբերին Երևանում անցկացվել է Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստը, Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել է Բելլա Քոչարյանի և նրա որդու՝ Լևոնի հետ:

«Կոմերսանտ»-ի Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ ռուսական կողմը ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քրեական գործը համարում է քաղաքական: Նրա խոսքով՝ Մոսկվան մի քանի անգամ ՀՀ իշխանություններին հասցրել է իր դիրքորոշումը: Պարբերականի զրուցակիցը նաև ասել է, որ եթե առաջիկայում Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը չկարգավորվի իրավական հարթությունում, ապա նրա ձերբակալությունը կարող է վերածվել հայ-ռուսական հարաբերությունների ամենաակտուալ հարցերից մեկը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031