Լրահոս
Օրվա լրահոսը

Ցամաքասարի համայնքապետարանում որպես օպերատոր հրամանագրված անձը 2019-ի մարտից աշխատանքի է ներկայացել 2-3 օր, բայց աշխատավարձ ստացել

Մարտ 04,2020 16:50

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ցամաքասարի համայնքապետարանում որպես օպերատոր հրամանագրված անձը նախորդ տարվա մարտից աշխատանքի է ներկայացել երկու-երեք օր։ Համայնքապետարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի ամսական տեղեկագրերում կեղծել են օպերատորի հաճախումների թիվը, ինչի հետևանքով համայնքապետարանի բյուջեից, որպես աշխատավարձ, դուրս է գրվել ընդհանուր մի քանի հարյուր հազար դրամ։

Յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031