Լրահոս
Օրվա լրահոսը

«20 չփակված ուղենիշային գործերի կողքին ունենք 72՝ ամբողջովին կատարումն ավարտված վճիռներ». Լիպարիտ Դրմեյան

Մարտ 04,2020 16:40

ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը (լուսանկարում), անդրադառնալով European Implementation Network-ի փոխնախագահ Ֆիլիպ Լիչի մտահոգությանը, թե Հայաստանի դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ունենք քսան առաջատար, առաջնային գործ, որոնք դեռ փակված չեն, ՀՀ առնչությամբ առաջնային գործերի վճիռների 55 տոկոսը մնում են չկատարված, նշեց, որ ճիշտ է նաև անդրադառնալ հաջողված պատմություններին:

Երևանում կազմակերպված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բարելավման վերաբերյալ քննարկման ընթացքում Լիպարիտ Դրմեյանը տեղեկացրեց. «20 ուղենիշային գործերի կողքին ունենք 72՝ ամբողջովին կատարումն ավարտված վճիռներ, որոնցով նույն Նախարարների կոմիտեն  բարձր է գնահատել ՀՀ իշխանությունների ձեռնարկած անհատական և ընդհանուր միջոցները»:

Նա անդրադարձավ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մանդատին, կարևորեց, որ ավելի հստակ լինեն կառույցի դերն ու լիազորությունները. «2019-ի հուլիսից, երբ ընդունվեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքը, օգոստոսին վարչապետի աշխատակազմում ձևավորվեց գրասենյակի ֆունկցիան՝ ի թիվս այլոց գրագրությունն ապահովելու հետ մեկտեղ նաև ՄԻԵԴ կայացրած վճիռների կատարման ապահովումն ապահովելու համար»:

Նա նշեց. «Ոչ թե անմիջականորեն վճիռների կատարման մանդատն է, այլ վերահսկումը, ինֆորմացիայի փոխանցումը Նախարարների կոմիտե և հաղորդակցության ապահովումը ներպետական մակարդակում: Ուղղակի վճռի կատարման մանդատ գրասենյակը որպես այդպիսին չունի: Համագործակցում ենք շահագրգիռ գերատեսչությունների հետ, հավաքագրում ենք ինֆորմացիան, ներկայացնում ենք օրենսդրական առաջարկություններ խորհրդարանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Helsinki Citizens’ Assembly-Vanadzor ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031