Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Շիրակի մարզում «Ո՛չ» ասողները․ կա՞ արդյոք շտաբ․ մարզպետի պարզաբանումը

Մարտ 04,2020 16:22

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը գլխավորում է Գյումրին ընդգրկող թիվ 31 ընտրատարածքի «Այո» նախընտրական շտաբը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե  քարոզարշավ իրականացնելիս՝ ինչպե՞ս է համատեղելու մարզպետի պաշտոնը, արդյոք արձակուրդ է վերցնելո՞ւ, թե ՞ քարոզի է դուրս գալու աշխատանքից հետո, ասաց․ «Արձակուրդ, իհարկե, կվերցնեմ ամենաթեժ շրջանում,  իսկ այս փուլում  քարոզչական աշխատանքները կկատարեմ աշխատանքային ժամերի ավարտից հետո և  շաբաթ-կիրակի օրերին։

Այս ընթացքում հանդիպելու ենք տարբեր ձևաչափով՝ երեկոները, իսկ շաբաթ-կիրակի օրերը ավելի հնարավոր է աշխատանքային բաց գրաֆիկով աշխատել, մարդկանց ներկայացնել մոտեցումները, հիմնական դրույթները, որոնք մենք ունենք առաջարկվող փոփոխության հետ կապված։  Գիտեք, որ վարչապետն այցելելու է մարզեր, այդ ընթացում փորձելու եմ արձակուրդ վերցնել»։

Ըստ մարզպետի, քարոզարշավն անցկացնելու են օրենքով ընդունված հնարավոր բոլոր բաց գործիքներն օգտագործելով՝ հանդիպումներ, իրազեկման գործողություններ։

Շիրակի մարզում կա՞ ձևավորված «Ոչ»-ի շտաբ, թե՞ ոչ, Շիրակի մարզպետն ասաց, որ տեղեկություն չունի։

Հարցին՝ կա՞ն մարդիկ, որոնք «Ոչ»-ի ուղղությամբ են աշխատում, մարզպետն ասաց․ «Իսկ ինչո՞ւ չպիտի լինեն։ Մենք ուրախ կլինենք մարդկանց հետ համակարգված աշխատել՝ ինչո՞ւ այո, ինչո՞ւ ոչ»։

Մարզը կունենա «Այո»-ի 8-9 աշխատանքային գրասենյակներ, իսկ Գյումրին ընդգրկող թիվ 31 ընտրատարածքում կլինեն երկու գրասենյակներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031