Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով վկան բացառեց Գագիկ Մկրտչյանի առնչությունը ոստիկանի սպանությանը

Մարտ 04,2020 15:55

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։ Հարցաքննվեցին գործի անջատված մասով նախկինում ամբաստանյալ այս գործով որպես վկա Թորոս Թորոսյանը, Էդգար Սողոմոնյանը եւ որպես վկա ճանաչված Հայկազ Մուրադյանը։

Նիստը նախագահող դատավորը նախազգուշացնող սանկցիա կիրառեց Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի նկատմամբ` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառաբանությամբ, իսկ նախորդ նիստին նույն պատճառով սանկցիա էր կիրառվել նաեւ Գագիկ Եղիազարյանի նկատմամբ, վերջինս այսօր ներկա չէր նիստին:

Վկա Թորոս Թորոսյանը դատարանում բացառեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Գագիկ Մկրտչյանի առնչությունը սպանությանը՝ ասելով, որ իրենք միասին են ներս մտել և առաջին 10-15 րոպեն միասին են եղել, եւ ոստիկանի վիրավորում ստանալու ժամանակ Արմեն Բիլյանը չի եղել: Գագիկ Մկրտչյանը կինը Թորոս Թորոսյանի ցուցմունքը սուտ որակեց:

Թորոսյանը չպատասխանեց մեղադրող դատախազի հարցերին:

Հաջորդ վկան զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանին հիվանդանոց ընդունած վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկն էր, նա էլ ասաց, որ դեպքից մանրամասներ չի հիշում եւ դժվարացավ իրեն ուղղված հարցերին պատասխանել:

Վերջինիս տրամադրվեց ոստիկանի հիվանդության պատմագիրը, որ ընթերցի այդ օրն արված իր գրառումը, վերհիշի:

Ըստ այդ պատմագրի՝ Գագիկ Մկրտչյանն ընդունվել է հիվանդանոց` ձախ վերին վերջույթի և որովայնի հրազենային վնասվածքով, ստացել է համապատասխան առաջին օգնություն, պատրաստվել և տեղափոխվել է վիրահատարան, օրեր անց եղել է դեղորայքային քնի վիճակում:

Երրորդ վկան Էդգար Սողոմոնյանն էր, որը հակասական ցուցմունքներ տվեց, ըստ էության՝ հերքեց իր նախնական ցուցմունքը՝ պնդելով, որ Արմեն Բիլյանին ՝զենքը ձեռքին չի տեսել:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031