Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդն Աֆրիկայում 1 միլիոն դոլար է ծախսել՝ էկզոտիկ կենդանի սպանելու եւ «սելֆի» անելու համար». Իգիթյան

Մարտ 04,2020 15:45

«Օրինակ բերեմ: Մամուլում եւ համացանցում կա մի նախկին պաշտոնյայի կյանք՝ կենցաղ, որում նա սպանում է էկզոտիկ կենդանիների՝ Աֆրիկայում: Ես չեմ զբաղվել այդ բանով, բայց գները գիտեմ: Էկզոտիկ կենդանուն սպանելու սերտիֆիկատը սկսվում է 30 000 դոլարից»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Տասը օրինակ կարող եք գտնել: Խոսքը 50 եւ 100 հազար դոլարի մասին է: Այսինքն, այս մարդն իր կենցաղով այդտեղ մեկ միլիոն դոլար է ծախսել՝ միայն այդ կենդանիներին սպանելու եւ «սելֆի» անելու համար: Այս օրինագիծը չի լուծում այս հարցը, որովհետեւ այն ոչ գույք է, ոչ օֆշոր: Պարզապես այդ մարդն իր կյանքի բնույթով փող է ծախսում»,-հավելեց Իգիթյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության հեղինակած՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրինագիծը:

«Կարծում եմ՝ երկրորդ ընթերցման ժամանակ այս հարցն ինչ-որ կերպ պետք է միասին փորձենք գտնել»,-համոզմունք հայտնեց Հովհաննես Իգիթյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ Փաշինյանն ալ, եթէ միայն հանրաքուէն նկատի ունենանք, պետութեան հաշուին՝ 7 միլիոն 300 հազար դոլար է ծախսում (7300000$US), որպէսզի ջանայ իր հաճոյքին համար այս առիւծը վանդակում պահել

  2. Gohar says:

    Որոշ մարդկանց համար, նրանք ապրեն Հայաստանում թե դրսում այդ օրենքի կիրառումը կբերի լուրջ ֆինանսական կորուստների ։ Դրսից Հայրենքում ինվեստ անողներից շատերը զբաղվել են ոչ թե իրական բարեգործությամբ, այլ Փողերի ” լվացմամբ”։ Դա էլ հաջորդիվ, հուսով եմ։ Դրսի մարդ եմ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031