Այն պահին, երբ Երեւանի քաղաքապետարանի դիմաց տեղի էր ունենում տուրիստական ավտոբուսների վարորդների բողոքի ցույցը, մի երիտասարդ հանկարծակի իր վրա լցրեց բենզինը եւ փորձեց ինքնահրկիզվել: Սակայն քաղաքապետարանի շենքի դիմաց գտնվող ոստիկանները կանխեցին եւ երիտասարդին պառկեցնելով գետնին՝ նրա ձեռքից վերցրին շիշը, ապա ձեռքերը շղթայելով, տեղափոխեցին ոստիկանության բաժին:
Երիտասարդը կապ չուներ ցուցարարների հետ եւ քաղաքապետարանի մոտ եկել էր մի կնոջ ու 3 երեխաների հետ:
Տեղեկացանք, որ ինքնահրկիզվելու փորձ արած երիտասարդը տեղափոխվել է Ոստիկանության կենտրոնական բաժին: Aravot.am-ի հարցին՝ արդեն հայտնի՞ է՝ ինչն է եղել ինքնասպանություն գործելու պատճառը, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են եւ որեւէ այլ տեղեկություն չեն կարող ասել:
https://www.youtube.com/watch?v=nrH-hKJK6IE
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ