Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյանը խնդրում է դատարանին պարտավորեցնել ԱԱԾ-ին Հանրային հեռուստաընկերության եթերով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները

Մարտ 04,2020 15:05

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր փաստաբան Արամ Օրբելյանը դիմել է դատարան իր հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների տարածման հետևանքով հասցված վնասի հատուցման հայցով:

«30.01.2020 թվականին Հայաստանի հանրային հեռուստատեսության Լուրերի Գլխավոր թողարկման մեջ ներառված «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետևանքները» խորագրով ռեպորտաժում Արամ Օրբելյանի վերաբերյալ իբրև փաստ ներկայացված ենթադրությունը, որ Արամ Օրբելյանը սահմանված կարգի խախտմամբ 2019 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար մուտք է գործել ՀՀ ՍԴ վարչական շենք, չի համապատասխանում իրականությանը: Արամ Օրբելյանը 2019 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ՀՀ ՍԴ վարչական շենք մուտք չի գործել,  առավել ևս ընդհանրապես որևէ պետական կամ մասնավոր տարածք մուտք գործելիս չի խախտել որևէ կիրառելի պահանջ»:

Հայցվոր Արամ Օրբելյանը խնդրում է դատարանին պարտավորեցնել պատասխանողներ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը և Հանրային հեռուստաընկերության եթերով հրապարակայնորեն հերքել նույն լրատվական միջոցով տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները: Ինչպես նաև «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ հօգուտ Հայցվոր՝ Արամ Օրբելյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում և            պատասխանող՝ Հայաստանի Հանրապետությունից, ի դեմս Ազգային անվտանգության ծառայության հօգուտ Հայցվոր՝ Արամ Օրբելյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:

Նշված թողարկման հեռարձակումից հետո Արամ Օրբելյանի կողմից հարցումներ են ուղարկվել և ՀՀ ԱԱ Ծառայություն և Հանրային Հեռուստաընկերություն, նշված պնդումների համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճեները ստանալու համար, որպեսզի հնարավոր լինի իրավական պաշտպանություն հայցել ինֆորմացիայի առաջնային աղբյուրի դեմ, սակայն երկու պատասխանողներն էլ չեն տվել որևէ պարունակական պատասխան, ինչը հիմք է հանդիսանում ենթադրելու, որ որևէ առաջնային աղբյուր էլ գոյություն չունի:

Սույն գործով Արամ Օրբելյանի շահերը ներկայացնում է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանը:

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի մամլո հաղորդագրություն

«Առավոտ». Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը, Armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք զրպարտություն համարում է Օրբելյանի ՍԴ այցելելու մասին ռեպորտաժը, պատասխանեց. «Մենք հղում ենք արել մեր աղբյուրի՝ ԱԱԾ-ի վրա: Մենք անանուն ու անհասցե աղբյուրներով չենք գրել: Ողջ մամուլը լցված է անանուն աղբյուրներով: Եթե Օրբելյանը խնդիր ունի, թող գնա ԱԱԾ-ի հետ պարզի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031