ՀՀ ոստիկանությունը հաղորդում է. «Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած՝ «օրենքով գող» 50-ամյա տղամարդու։ Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են»:
Ավելի վաղ Armtimes.com-ը բացահայտել էր, որ բերման ենթարկվածն «օրենքով գող» «Օշականցի Գեւորիկ» անունով հայտնի Գեւորգ Մելիքյանն է:
ArmLur.am-ն էլ հաղորդել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում էլ նա ևս մեկ անգամ հարցաքննվել է՝ ամենայն հավանականությամբ՝ որպես վկա:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով շոշափվում էր նաև «Օշականցի Գևորիկի» անունը:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնի է, 2017 թվականի մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ մահափորձ է իրականացվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» դեմ: Ավելին, հրապարակվեց այն մասին, որ մայիսի 8-ին անձամբ Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել էին Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Վազգեն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել էին նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը: