Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է ներկայացրել: 35-ամյա Գոնչարուկը կառավարության ամենաերիտասարդ ղեկավարն էր Ուկրաինայի պատմության մեջ: Նա պատգամավոր էր դարձել նախորդ տարվա ամռանն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Գոնչարուկը հրաժարականի դիմումը ներկայացրել է Գերագույն ռադա: «Գոնչարուկը դիմում է գրել, փոխանցել խորհրդարանին, այժմ մենք ֆրակցիայով որոշել ենք բավարարել այն: Նա այլևս վարչապետ չէ»,-ասել է «Ժողովրդի ծառա« կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին երեքշաբթի երեկոյան:
Տեղեկության համաձայն՝ իշխող կուսակցությունը որոշել է կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջադրել Դենիս Շմիգալի թեկնածությունը, որն այժմ զբաղեցնում է փոխվարչապետի և տարածքների զարգացման նախարարի պաշտոնը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ