Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի առնչությամբ եվրոպական դատարանի առաջնային գործերի վճիռների 55 տոկոսը մնում են չկատարված». Ֆիլիպ Լիչ

Մարտ 04,2020 14:08

«Հայաստանի դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ունենք քսան առաջատար, առաջնային գործ, որոնք դեռ փակված չեն: ՀՀ առնչությամբ առաջնային գործերի վճիռների 55 տոկոսը մնում են չկատարված»,- Երևանում կազմակերպված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման բարելավման վերաբերյալ քննարկմանը հայտարարեց European Implementation Network –ի փոխնախագահ Ֆիլիպ Լիչը:

Նշենք, որ քննարկումն անցկացնում է European Implementation Network-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ: Քննարկման նպատակն է ստեղծել հարթակ ազգային և միջազգային փորձագետների համար՝ քննարկելու Հայաստանում մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արդի խնդիրները։

Ֆիլիպ Լիչը նշեց, թե իրենց նպատակն է վերահսկել, որ ՄԻԵԴ-ի վճիռների կատարումն իրականացվի: Նա հայտարարեց. «Եվրոպական դատարանը դարձել է արդարադատության գլոբալ փարոս՝ պաշտպանելով Եվրոպայի տարածքում ազգային փոքրամասնությունների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանների իրավունքները: Մենք շատ ուժեղ միջազգային դատարան ունենք, որն ապահովում է անվտանգության ցանց, հատկապես այն դեպքում, երբ ներպետական դատարանները չեն կարողանում կատարել իրենց դերը: Խնդիր կա վճիռների կատարման հետ: Հաճախ հարց է բարձրացվում՝ ինչի՞ կարող են և պետք է հանգեցնեն այդ վճիռները»:

Ֆիլիպ Լիչի կարծիքով՝ պետք է փոխել պետական մարմինների գործելաոճը, պաշտոնական անձանց աշխատաոճը, բայց երբեմն դատավճիռները նաև նպաստում են այդ փոփոխությանը:

Խոսելով ՀՀ կառավարության գործունեության մասին՝ European Implementation Network -ի փոխնախագահը ցավով նշեց. «ՀՀ կառավարությունը չի ներկայացնում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե գործողությունների պլան և չի ներկայացնում առաջարկություններ ի պատասխան վճիռների: Կամ էլ դրանք ներկայացվում են ուշ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Helsinki Citizens’ Assembly-Vanadzor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031