Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են բռնագանձելու կոռուպցիոներների ապօրինի գույքը. օրինագիծն ԱԺ-ում է

Մարտ 04,2020 13:55

ԱԺ այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության հեղինակած՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրինագիծը, որի վերաբերյալ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել դեռեւս 2019թ.-ի փետրվարից:

Ինչպես հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրինագիծը կարգավորում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը. «Քաղաքացիական, եւ ոչ քրեական գործերի մասին է: Ակնկալում ենք կատարելագործել ապօրինի ծագման գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը: Իրավամեխանիզմը թույլ կտա բռնագանձել այն գույքը, որը չի հիմնավորվում եկամտի օրինական աղբյուրներով: Գույքի՝ ապօրինի ծագման կանխավարկածը կարող է հերքվել պատասխանողի կողմից՝ գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցների ներկայացման դեպքում: Ապօրինի գույքը՝ չհիմնավորված հարստությունը, բռնագանձվելու է հօգուտ պետության»:

Նախարարը հավելեց, որ այս օրենքը կյանքի կոչող մարմինը գործելու է դատախազությունում: Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ այս օրենքն արտագնա աշխատանքով եկամուտ վաստակած անձանց չի վերաբերելու:

«Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ եթե անձը ոչ կոռուպցիոն ճանապարհով է գույք ձեռքբերել, որի համապատասխան պայմանագրերը կամ փաստաթղթերն ինչ-ինչ պատճառներով չեն պահպանվել, այս դեպքում օրենքը տարածվու՞մ է նրա վրա: Բադասյանը պատասխանեց, որ ոչ. «Բայց եթե նրա անունով այլ պաշտոնյա ունի գույք, ապացուցման բեռը կրում է պետությունը: Անձը, որը չի պահպանել պայմանագիր կամ արտագնա աշխատանք է կատարել ու եկամուտները չի կարող հիմնավորել, այս օրենքի հետ կապ չունի»:

Ռուստամ Բադասյանը նաեւ շեշտեց, որ գործարարներն այս օրենքից մտահոգվելու առիթ չունեն. «Եթե գործարարը որեւէ փուլում ձեռք է բերում գույք, որի ծագումն ի սկզբանե ապօրինի է, գույքը նրանից չի բռնագանձվում: Գույքի արժեքը կբռնագանձվի նրանից, ով գույքը ձեռք է բերել սկզբնական փուլում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031