Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձնից մի մետր հեռո՛ւ կանգնեք, էս բացիլները, բաները…». Վարդան Ղուկասյանը զգուշանում է լրագրողից ու առաջարկում կորոնավիրուսի դեմ պայքարի իր մեթոդը

Մարտ 04,2020 13:25

Այսօր ԱԺ-ում, երբ մոտեցանք ԲՀԿ պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ հարցազրույց անելու, նա ցուցամատը տնկեց ու հորդորեց իրենից մեկ մետր հեռավորություն պահել. «Էս բացիլները, բաները…»,- ասաց նա՝ զգուշանալով կորոնավիրուսից:

Հարցին՝ բայց դուք վախենո՞ւմ եք կորոնավիրուսից՝ նա պատասխանեց. «Չնայած լավ մարդկանց չի բռնում, բայց մի քիչ հեռու կանգնեք, մի մետրը պահե՞լ եք: Շատ լավ է, դե հիմա ասեք»: Ավելի ուշ Վարդան Ղուկասյանն ասաց, որ դա Գյումրվա հումոր է:

Վարդան Ղուկասյանին հարցրեցինք՝ Իրանի խորհրդարանի 23 անդամ վարակվել է կորոնավիրուսով, դրանի՞ց եք վախենում, որ մեր պատգամավորներն էլ չվարակվեն՝ պատասխանեց. «Հիմա մենք հիսունական պասերի մեջ ենք: Ես կուզենայի, որ ամբողջ հայ ազգը այս հիսունական պասերը պահի եւ  երրորդ ժամի, վեցերորդ ժամի, իններորդ ժամի, արեւագալի, խաղաղական ժամերի աղոթքներն ամեն օր անեն եւ հավատացեք, ինչքան մենք տիրոջը փառաբանենք, ինչքան մոտ լինենք տիրոջը, պատվիրանները պահենք, այնքան Աստված այս ամեն ինչը մեր երկրից կհեռացնի եւ հաղթանակը մեզ կտա, ե՛ւ կշենացնի, ե՛ւ այդ վիրուսները մեզ չի գա կպնի, մեզ ոչ մի բան չի լինի: Միայն Աստված: Ամեն ինչ ոչինչ է, սուտ, փուչ աշխարհ, ունայնություն ունայնությանց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031