Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ն հաղթել է մրցույթը և որպես դրամաշնորհ ստացել 60 մլն դրամ Արցախի ընտրությունների դիտարկման առաջին փուլի համար

Մարտ 04,2020 13:33

Ինչպես հայտնի է, 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու Նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ:

ՀՀ վարչապետի 192-Ա որոշմամբ ստեղծված մրցույթային հանձնաժողովի որոշմամբ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ն հաղթել է դրամաշնորհային մրցույթը և որպես դրամաշնորհ ստացել 60 մլն դրամ ընտրությունների առաջին փուլի համար, իսկ նախագահական ընտրությունների հնարավոր երկրորդ փուլի դեպքում՝ ևս 20 մլն դրամ:

Գումարը կուղղվի կարճաժամկետ դիտորդական առաքելության, ընտրողների իրազեկման արշավին, հանրային մարմինների գործունեության դիտարկման և մեդիա մշտադիտարկման աշխատանքներին:

Ընտրությունների օրը դիտորդական առաքելությունը պատրաստվում է շուրջ 150 դիտորդով դիտարկել ընտրությունները 60 ընտրատեղամասում և 8 տարածքային ընտրական հանձնաժողովում: Դիտորդությունն իրականացվելու է «Անկախ դիտորդ» դաշինքի՝ Հայաստանում ընտրությունների դիտորդության մեթոդաբանության հիման վրա: Նախատեսվում է քարոզարշավի ողջ ընթացքում իրականացնել արցախյան բոլոր և հայաստանյան որոշ լրատվամիջոցների մշտադիտարկում, որն իրականացվելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեթոդաբանության՝ մեր կողմից Արցախի համար ադապտացված տարբերակով:

Ծրագրի սահմաններում առանձնակի ուշադրություն է դարձվելու Արցախի հանրային մարմինների (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ոստիկանության ու իրավապահ այլ օղակների) գործունեությանը:

Արցախի ընտրողներին ընտրությունների կարևորության, գաղտնիության, ընտրակաշառքի անթույլատրելիության և կարևորագույն այլ ուղերձները կհասցվեն գովազդային վահանակների (բիլբորդերի) և տեսանյութերի միջոցով: Վերջիններս կտարածվեն թե՛ համացանցով և թե՛ Արցախում գործող հեռուստաընկերություններով:

Ծրագրում ներգրավված հիմնական անձնակազմը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ այլ պետություններում ընտրությունների դիտորդություն իրականացնելու, այն կազմակերպելու, ղեկավարելու և դրա ճյուղային ոլորտներում աշխատելու բազմամյա փորձ ունի:

Գումարից մոտ 10-ից 14 մլն դրամը «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» և կապալառուների կողմից վճարվելու է Հայաստանի և Արցախի պետական բյուջեներ՝ եկամտային, ավելացված արժեքի, շրջանառության և այլ հարկերի տեսքով: Ծրագրի ընթացքում խնայված գումարները վերադարձվելու են Հայաստանի պետական բյուջե:

Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031