Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ստվեր. «Հուսով եմ՝ սա իմ վերջին քաղաքական երգը կլինի». «Ժողովուրդ»

Մարտ 04,2020 13:09

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը թավշյա հեղափոխության հիմնի՝ «Քաղաքացու երգի» եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի ճակատի ոչ պաշտոնական հիմնի՝ «Ասում եմ այո» երգի հեղինակ, կատարող Հայկ Ստվերն է։ Նա պատմել է վերջին շրջանում իր անձին ուղղված քննադատությունների, երգարվեստի հետ կապված նպատակների մասին։

– Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր անձին ուղղված քննադատություններին եւ Ձեր մասին վատ մեկնաբանություններին։

– Ես գիտեմ, որ ֆեյքերը հատուկ գումար են ստանում՝ վատ մեկնաբանություններ թողնելու համար։ Տեսնում եմ նմանատիպ վատ գրառումներ «Ասում եմ այո» երգի տակ։ Ի դեպ, մեկնաբանությունները դիտումներից շատ են. դա վկայում է այն մասին, որ առանց դիտելու նեգատիվ բաներ են գրում։

– Եղե՞լ է մի պահ, որ զղջաք «Քաղաքացու երգը» կամ «Ասում եմ այո»-ն հեղինակելու կամ կատարելու համար։

– Չէ, չի եղել այդպիսի պահ։ «Ասում եմ այո»-ն չընդունեցին այնպես, ինչպես թավշյա հեղափոխության երգը, արձագանքը միանշանակ չէր։ Ես գիտեի, որ երկրորդը քննադատվելու էր։ Դա սպասելի էր։ Ամեն դեպքում, հուսով եմ, որ սա իմ վերջին քաղաքական երգը կլինի։ Թե ինչպես կստացվի, չգիտեմ, բայց ես երգում եմ ամեն ինչի մասին, բայց ցավալի է, որ միայն քաղաքական թեմայով երգերն են դիտումներ հավաքում ու քննարկվում։ Ցավալի է, որ մեր օրերում մարդկանց քաղաքականությունն ավելի է հետաքրքրում, քան արվեստը։

– Եվ վերջին հարցը՝ Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք։

– Կիսով չափ այո։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031