Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը խոստումը չի կատարում, որովհետեւ ժողովուրդն իրեն կների, որովհետեւ ինքը բարի թագավոր է». Սամսոնյան

Մարտ 04,2020 12:14

«Իշխանությունը խախտել է պայմանը եւ դատավորների «վեթինգ» չի իրականացնում: Սա քաղաքական պատասխանատվություն էր, որը դուք ստանձնել էիք: Սակայն ապավինել եք այն բանին, որ հանրությունը լիարժեք պահանջատեր չի լինի, որովհետեւ նրա համար «վեթինգի» երեւույթը խորթ է: Բայց համաձայնեք, որ դուք ՀՀ-ում սկիզբ եք դնում մի քաղաքական մշակույթի, երբ խոստում եք տալիս եւ այն չեք կատարում՝ միայն նրա համար, որ ժողովուրդը ձեզ կների, որովհետեւ դուք բարի թագավորներ եք»,-ԱԺ այսօրվա նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ քննարկվում է ՀՀ Արդարադատության նախարարության մշակած՝ ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որն այդ թվում սահմանում է՝ դատավորի նշանակման տարիքային շեմը 28-ից իջեցվում է 25-ի:

Անի Սամսոնյանի խոսքով՝ ակնկալվում էր, որ գոնե այս օրենսդրական փաթեթը կարտացոլի ժողովրդի եւ պատգամավորների կամքը՝ ունենալու արդար դատական համակարգ. «Նախարար Ռուստամ Բադասյան, զարմացած եմ, որ այսքան փոփոխություններ եք արել, բայց չեք փոխել այն հոդվածը, որով ԲԴԽ-ն դատավորների անկախության երաշխավորն է: Ձեր փոփոխություններով ստացվում է, որ ԲԴԽ-ն դատարանների եւ դատավորների կախյալ լինելու երաշխավորն է, որովհետեւ ԲԴԽ-ին տալիս եք վերահսկողության այնպիսի լծակներ, որոնք կարող են սահմանափակել դատավորների ազատությունը»:

Խոսքն, ըստ Անի Սամսոնյանի, այն մասին է, որ դատավորին պատասխանատվության ենթարկելու հարց քննարկելիս Բարձրագույն դատական խորհուրդն է որոշելու, թե արդյոք դատավորի արարքը նվազ կարեւո՞ր է եղել, թե ոչ. «Դուք ԲԴԽ-ին հնարավորություն եք տալիս մտնելու դատավորների որոշումների բովանդակության մեջ: Այս փոփոխությունները չեն արտացոլում անկախ դատական համակարգ ունենալու բոլորիս կամքը: Գուցե դատավորներն այլեւս չզանգեն իշխանությանը, բայց եթե այս փաթեթն այսպես ընդունվի, դրա անհրաժեշտությունը չի էլ լինի, որովհետեւ կլինի ԲԴԽ-ն, որն օրենսդրորեն ապահովելու է կախյալությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031