Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ալրաղացի Լյովիկի գործով 10 դատապարտյալները համագործակցել են ԱԱԾ-ի հետ։ Մասնավորապես, Ալրաղացի Լյովիկի գործով դատապարտյալ, «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը դուրս է եկել կիսաբաց ռեժիմ։
Ամենայն հավանականությամբ, ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում բաց ռեժիմ է դուրս եկել նաեւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, ասել է թե՝ նա առավոտյան դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից եւ երեկոյան սահմանված ժամին ներկայանում է ՔԿՀ։ Մյուս մեղադրյալներ՝ հայր եւ որդի Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանները, պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել, պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել նաեւ գործով մեղադրյալներ Հայկ Մելքոնյանը, Արշակ Գրիգորյանը, Սուրեն Մելքոնյանը, Նիկոլայ Խաչիկյանը։ Աշոտ Հովհաննիսյանը պատիժ է կրում կիսաբաց ռեժիմով։
Երեկ էլ մեզ հայտնի դարձավ, որ այս գործով դատապարտյալ Հովհաննես Նազարյանը 2017 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մահացել է։
Ստացվում է, որ այս գործով 10 դատապարտյալներից մեկը մահացել է, 9-ը հայտնվել են ազատության մեջ, իսկ Լեւոն Սարգսյանը դեռ ՌԴ-ում է։
Կարդացեք նաև
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում