Երեկ գրել էինք, որ մեր տեղեկություններով, քրեակատարողական հիմնարկներում կադրային տեղաշարժեր են լինելու։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամաններն արդեն հրապարակված են ու քրեակատարողական ծառայության կայքէջում փոփոխությունները կան։
Ի դեպ, ըստ կայքի, փոխվել է նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը: Վահան Մարգարյանի փոխարեն՝ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է փոխգնդապետ Արտակ Սարգսյանի վրա։
Վերջինս, աշխատում էր «Արմավիր» ՔԿՀ-ում՝ որպես պատասխանատու հերթապահ։ Նա մեկ շաբաթ առաջ էր «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ