Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քաղաքական ազատականացումը դրական է ազդել Ղարաբաղի վրա՝ Freedom House. «Ամերիկայի ձայն»

Մարտ 04,2020 10:38

«Ամերիկայի ձայն». Հայաստանում քաղաքական ազատականացումը եւ վարչապետ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա, նշված է անվանի Freedom House կազմակերպության Freedom in the World 2020 տարեկան զեկույցում: Ըստ զեկույցի, Ղարաբաղը վառ առանձնանում է Եվրասիայի տարածաշրջանի մյուս ինքնահռչակ տարածքներից:

Զեկույցում մասնավորապես նշված է, որ Ղարաբաղի տարածքում «ավելացել է մրցակցությունը եւ քաղհասարակության ակտիվությունը սեպտեմբերին նախատեսված տեղական ընտրություններին ընդառաջ. Հարթակ է ստեղծվել 2020-ին Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ խորհրդարանի ընտրություններում հավելյալ փոփոխությունների: Ցավոք, Եվրասիայի տարածաշրջանի այլ անջատված տարածքները, որոնք մնում են օկուպացված Ռուսաստանի զորքերի կողմից, մնացել են լճացած, այնտեղ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների անկում է արձանագրվել»:

Ընդհանրապես, հիմնականում անազատ Եվրասիայի տարածաշրջանը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առումով «մռայլ պատկերի է հիշեցնում». Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում իշխող ուժերի ճնշումների արդյունքում պահպանեցին իշխանությունը, Ղազախստանի ղեկավարը փոխանցեց իշխանությունն իր ընտրած իրավահաջորդին, իսկ Մոլդովայում սկսված բարեփոխումները կանգ են առել: Եվրասիայի միակ դրական տեղաշարժերը կապված են մասամբ ազատ երկրների ճանաչված Հայաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Ոլոդիմիր Զելենսկու հետ, նշում է Freedom House կազմակերպությունը:

Ինչ վերաբերում է աշխարհի մյուս տարածաշրջաններին, ապա ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, 2020-ին աշխարհում ժողովրդավարությունը խոչընդոտների է հանդիպում. Հետընթաց են ապրել ոչ միայն ավտորիտար Չինաստանը, Ռուսաստանը եւ Իրանը, այլեւ ժողովրդավարության ավանդույթներ ունեցող մի շարք երկրներ: Անցած տասնամյակում խոշորագույն հետընթացն են ապրել Բուրունդին, Թուրքիան, Մալին, Վենեսուելան, Հունգարիան, Ադրբեջանը, Տաջիկստանը եւ տասնյակից ավելի այլ երկրներ: Ազատությունների մակարդակով վատագույն վիճակում են Սիրիան, Էրիտրեան, Հարավային Սուդանը, Թուրքմենստանը եւ Հյուսիսային Կորեան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031