Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Ստրասբուրգում կարևոր հանդիպում ունեցա Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ:
Քննարկեցինք մեր վերջին հանդիպումից ի վեր կուտակված հարցերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, քննարկված հարցերից են Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանը, կանանց ու երեխաների իրավունքներին, սոցիալական մեդիայում վիրավորող և արժանապատվությունը նվաստացնող խոսքին վերաբերող խնդիրներ, հանրային իրազեկումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլ հարցեր։
Անգնահատելի կարևորություն ունեն բարձր որակի և վստահության վրա հիմնված հարաբերությունները, որ ձևավորվել են Հանձնակատարի ու իր գրասենյակի և մեր միջև։ Նման համագործակցությունը և Հանձնակատարի պատրաստակամությունը իրական աջակցություն են»։
Կարդացեք նաև