Լրահոս
Օրվա լրահոսը

Խորոված, քյաբաբ, մսեղենի փոխարեն շատ կերեք բանջարեղեն, միրգ, ցիտրուսային բույսեր, խմեք լիմոնահյութ

Մարտ 04,2020 15:00

Կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցառումներ

Հոդվածիս նպատակը խուճապի ենթարկելը չէ, բայց քանի որ կորոնավիրուսն արդեն Հայաստանում է, ավելորդ չի մեկ անգամ եւս խոսել կանխարգելիչ միջոցառումների մասին: Այսպես` վարակը տարածվում է ոչ միայն շփման միջոցով, այլ նաեւ օդակաթիլային եղանակով եւ, քանի որ Իրանում արդեն արձանագրվել են բազմաթիվ դեպքեր եւ նաեւ մահացություններ, ուստի վտանգ կա, որ վիրուսը Հայաստան կարող է թափանցել ուժեղ քամիների միջոցով: Այդ պատճառով համապատասխան պրոֆիլակտիկ միջոցառումներին պետք է պարտադիր հետեւել: Այս վիրուսային վարակը ոչ թե էպիդեմիա է, այլ սպասվում է, որ այն դառնա պանդեմիա (վարակ երկրագնդով մեկ):

Մի քանի պրոֆիլակտիկ միջոցառումներով կարելի է կանխարգելել դրա տարածումը.  ավելորդ տեղը տանից դուրս չգալ ու չայցելել այնպիսի վայրեր, որտեղ կարող են մարդկանց կուտակումներ լինել, փողոցում իրար հանդիպելիս ձեռքով չբարեւել, չհամբուրվել, հագնվել տաք՝ չխաբվել եղանակի տատանումներին: Բացի այդ,  տանը գտնվող անձինք պարտավոր են ժամանակ առ ժամանակ բացել պատուհանները եւ օդափոխել սենյակները, առեւտրի եւ այլ ծառայությունների ոլորտների աշխատակիցները ցանկալի է, որ կրեն դիմակներ: Առողջապահության նախարարությունը պարտավոր է հրատապ հայթայթել եւ ներկրել մեծ քանակությամբ դիմակներ, որն այսօր դեֆիցիտ է: Անհրաժեշտության դեպքում կարող եք այն տանը պատրաստել`4 կամ 6 տակ թանզիֆի կտորը, բամբակի շերտով: Պետք է  օրը 3-4 անգամ լվացվել օճառով, ընդ որում օճառով լվանալ նաեւ երեսը եւ աչքերը, քանի որ վարակն անցնում է նաեւ նաեւ աչքերի միջոցով:

Խուսափեք բարեկամների, հարազատների, ընկերների տուն գնալուց կամ նրանց ընդունելուց: Հասարակական տրանսպորտից օգտվողները նույնպես  ցանկալի է կրեն դիմակներ, վարորդները` նույնպես: Հազալը եւ փշտալը կատարեք ձեր ձեռքերի ափի մեջ եւ անմիջապես լվացվեք օճառով, լվանալով նաեւ լվացարանի ծորակը, որին ձեռք եք տվել:

Ինչքան հնարավորություն ունեք խմեք տաք թեյ՝ կանաչ թեյախոտով կամ ուրցով, նանայով, լցրեք թեյի մեջ չորացրած մասուր՝ նախօրոք այն ջարդելով (վիտամին C-ի մեծ քանակություն պարունակելու պատրվակով), կերեք ոչ թե խորոված, քյաբաբ, մսեղեն, այլ բանջարեղեն եւ միրգ, կերեք ցիտրուսային բույսեր, կերեք լիմոն կամ խմեք լիմոնահյութ` բնական ձեւով ստացած: Խուսափեք շրջագայության գնալ արտասահմանյան երկրներ:

Ըստ այլ աղբյուրների, հիվանդության ինկուբացիոն շրջանը` նախավարակը կարող է լինել 3-6 օր, պաշտոնական տեղեկատվությամբ` 14 օր է:

Իրանից Հայաստան սահմանը մի քանի քայլ է, ուստի եւ կոչ եմ անում քաղաքացիներին հնարավորինս պահպանել այս միջոցառումները:  Վտանգավորությունը ոչ թե վիրուսի մահացու լինելն է, այլն այն, որ վարակը խիստ բացասական ազդեցություն ունի քրոնիկ հիվանդություններ ունեցողների վրա: Վտանգավորության առաջին պլանում կանգնած են մեծահասակները, երեխաները ավելի քիչ են մահացության ռիսկային խմբում:

Ջեմս ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բժիշկ-հիգիենիստ, թոշակառու

«Առավոտ» օրաթերթ
03.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031