ԿԸՀ ս.թ. մարտի 3-ի հերթական նիստում քննարկվել է ԱՀ նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով գրանցված «Անկախության Սերունդ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Լևոնի Ասրյանի ինքնաբացարկի մասին դիմումը (նիստին ներկա թեկնածուն հաստատել է իր դիմումը) և ԱՀ ընտրական օրենսգրքի 113-րդ հոդվածի և 116-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներին համապատասխան, որոշվել ուժը կորցրած ճանաչել Ա.Ասրյանի գրանցումը:
Նիստում քննարկվել են նաև ս.թ. մարտի 31-ի համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված թվով 6 զանգվածային լրատվամիջոցների մասնակցության, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն ու պատրաստակամություն հայտնած 2 հասարակական կազմակերպությունների հայտերը: Հավատարմագրվել են ԶԼՄ 17 ներկայացուցիչներ և 22 դիտորդներ:
Ս.թ. մարտի 3-ի տվյալներով ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար հավատարմագրվել են ընդհանուր թվով 22 ԶԼՄ-ներ` 106 ներկայացուցիչների և 6 հասարակական կազմակերպություններ` 89 դիտորդների ընդգրկմամբ: ԶԼՄ-ների հավատարմագրումը կշարունակվի մինչև ս.թ. մարտի 16-ը ներառյալ, իսկ դիտորդների հավատարմագրումը` մինչև ս.թ. մարտի 21-ը ներառյալ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Կարդացեք նաև
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ