Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ ընթացակարգով է ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակվել, ապա Խորհրդի նախագահ ընտրվել Գևորգ Մուրադյանը. Աննա Կոստանյան

Մարտ 03,2020 18:22

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը դիմել է վարչապետին և խնդրել ուսումնասիրել, թե ինչպե՞ս է  ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակվել, ապա Խորհրդի նախագահ ընտրվել Գևորգ Մուրադյանը։

«Պարբերաբար բողոքներ եմ ստանում ԵՊՀ-ից մի շարք խնդիրների առնչությամբ, որոնց վերաբերյալ նամակով արդեն իսկ դիմել եմ անմիջապես ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզելու համար, թե ինչպե՞ս և ի՞նչ ընթացակարգով է ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակվել, ապա Խորհրդի նախագահ ընտրվել Գևորգ Մուրադյանը, ով ոչ հայտնի գործարար է, ոչ հայտնի մշակութային գործիչ, ոչ էլ հեղինակավոր գիտնական, հայտնի է միայն նրանով, որ մինչ ԵՊՀ ՀԽ նախագահ դառնալը՝ պետական պաշտոն է զբաղեցրել. եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականը։ Քանի որ հիմքերը պարզ չեն, ենթադրում ենք, որ Գ. Մուրադյանը նշանակվել է ՀԽ անդամ կանոնադրական խախտումներով։ Միակ հիմնավորումը, որի մասին կարելի է հանդիպել մամուլում, այն է, որ Գևորգ Մուրադյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ընկերոջ քավորն է։

Վարչապետին խնդրել եմ հանձնարարել ուսումնասիրել վերևում նշված իրողությունները, որոնց հիման վրա հնարավոր կլինի հաստատել կամ հերքել վերոգրյալ փաստերը՝ մատնանշելով, թե ի՞նչ հիմնավորումներով և իրավական ի՞նչ հիմքերով է տեղի ունեցել այս ամբողջ գործընթացը»,-վարչապետին ուղղված նամակում նշել է պատգամավորը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031