Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղման նպաստ ստանալու դիմում քաղաքացիներն այսուհետ կարող են ներկայացնել առցանց՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջոցով

Մարտ 03,2020 18:07
soc

Թաղման նպաստ ստանալու համար դիմումը քաղաքացիներն այսուհետև կարող են ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմինների միջոցով:
Կենսաթոշակառուի մահվան ակտը գրանցելուց հետո ՔԿԱԳ մարմինը, դիմումատուի համաձայնությամբ, կարող է թաղման նպաստի առցանց դիմում ուղարկել:

Սա նշանակում է, որ թաղման նպաստի դիմում ներկայացնելու համար սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին այցելելու կամ անձամբ առցանց դիմում ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա:

Քաղաքացին կարող է ինքնուրույն ընտրել այն բանկային կազմակերպությունը, որտեղից ցանկանում է ստանալ թաղման նպաստը: Բանկային կազմակերպությունների ցանկը և անհրաժեշտ խորհրդատվությունը կտրամադրվի ՔԿԱԳ աշխատակիցների կողմից՝ մահվան պետական գրանցումը կատարելու ընթացքում:

Ներկայում թաղման նպաստի փոխանցման առավելագույն ժամկետը մեկ շաբաթն է, սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նպաստի տրամադրման ժամկետը կրճատելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչև 1 աշխատանքային օր:

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031