ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Կարապետյան և որդի ՍՊԸ»-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։
Դիմակները տրամադրվելու են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր»։