Ryanair-ը մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը 25%-ով կկրճատի կարճ տարածությունների համար թռիչքների ծրագիրը, խոսքը, մասնավորապես, դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ թռիչքների մասին է, իսկ պատճառը կորոնավիրուսն է: Այս մասին ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Տեղեկատվության համաձայն՝ գրանցվել է ամրագրումների թվի զգալի նվազում մարտի վերջի և ապրիլի սկզբի համար, բացի այդ գրանցվել են դեպքեր, երբ ուղևորները չեն ներկայացել թռիչքի:
Ավիաընկերությունը ակնկալում է, որ այս չեղարկումները էական ազդեցություն չեն ունենա ընթացիկ տարվա եկամտի վրա, բայց միևնույն ժամանակ նշում է, որ դեռ վաղ է կանխատեսել, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն կթողնի 2021թ. ֆինանսական վիճակի վրա: Հաղորդագրության համաձայն՝ Ryanair-ը կշարունակի մոնիթորինգ անել ամրագրումները և անհրաժեշտության պարագայում ճկուն ժամանակացույց կկիրառի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ