Մարտի 1-ին Երևանում անցկացված Հայաստանի սամբոյի 2020թ. պատանեկան առաջնությանը մասնակցած բյուրեղավանցի Սյուզաննա Կիրակոսյանը 48 կգ քաշային կարգում դարձել է Հայաստանի Հանրապետության սամբոյի չեմպիոն։
Մրցաշարի արդյունքում Սյուզաննա Կիրակոսյանը ընդգրկվելու է Հայաստանի պատանեկան հավաքականում և ապրիլի 9-13-ը Հայաստանը ներկայացնելու է Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:
Նշենք, որ առաջնությանը մասնակցել են շուրջ 170 մարզիկ-մարզուհիներ ՀՀ մարզերից, Արցախից, Երևանից:
Սյուզաննա Կիրակոսյանը Բյուրեղավանի մարզադպրոցի սան է, Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
Կարդացեք նաև
Շնորհավորում և նորանոր հաջողություններ ենք մաղթում մեր պատանի մարզուհուն:
Կոտայքի մարզպետարան