«Ա1+». Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քննարկումից հետո որոշում է կայացրել առայժմ չփակել մշակութային հաստատությունները՝ թանգարանները, թատրոնները, համերգասրահները եւ այլն։
Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը։
Նա նաև նշեց, որ իրավիճակին հետեւում են, առայժմ որոշել են չփակել, թողնել մարդկանց որոշմանը՝ այցելե՞լ մշակութային հաստատություններ, թե՞ ոչ։
Տիկին Խաչատուրյանը տեղեկացրեց նաեւ, որ նախատեսված բազմաթիվ այցեր մարդիկ զանգահարել, չեղարկել են։