Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել փետրվարի 27-ին Իդլիբում սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 34 թուրք զինծառայողի սպանվելու կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի զինված ուժերի 34 զինվորների կորուստը երկրում ցնցել է բոլորին, ապա մասնավորապես նշվում. «Կիսում ենք մեր ժողովրդի ցավը և բոլոր զոհերի համար բարձրյալ ալլահից ողորմածություն խնդրում»:
Պատրիարքությունը հայտարարության մեջ տոկունություն է մաղթել «Թուրքիայի հարատևության երախտավորը հանդիսացող բանակի բոլոր ծառայողներին, որոնք կորցրել են իրենց զինակից ընկերներին։
«Մենք կրկին աղոթում ենք աշխարհում ու մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»:
Կարդացեք նաև
Աղբյուր` Ermenihaber.am