Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ կորոնավիրուսովի կասկածելի դեպք Գյումրիում․ պարզաբանում ինֆեկցիոն հիվանդանոցից

Մարտ 02,2020 21:21

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մոտ տվյալ պահին (խոսքը 12․30 մասին է) կասկածելի դեպքեր չկան, թեև իրադրությունը ժամ առ ժամ կարող է փոխվել։

«Տեղամասային պոլիկլինիկաները իրազեկված են, եթե կասկածելի դեպք է լինում, այսինքն՝ եթե լինում են մարդիկ, որոնք եկել են անբարենպաստ երկրներից կամ ունեցել են կոնտակտ մեկի հետ, որը որ եղել է օդանավակայանում, կամ զբոսաշրջիկ է կամ այլ երկրի քաղաքացի է, իրենք համարվում են կոնտակտավորներ։ Նման դեպքերում իրենք դիմում են տեղամասային բժշկին, գանգատ լինելու դեպքում, այսինքն` ջերմություն, կոկորդի քերոց, հազ, նման դեպքում համարվում է կասկածելի դեպք։

Նման դեպքերում ոչ թե ինֆեկցիոն հիվանդանոց են ուղղորդում, այլ անմիջապես զանգում են Սանէպիդ կայանի աշխատակիցներին, որպեսզի վերցվի նմուշառում։ Եթե կասկածելի դեպք է գնահատվում, հիվանդը իրավունք չունի նստել հասարակական տրանսպորտ կամ տաքսի և քաղաքով պտտվի կամ գա ինֆեկցիոն հիվանդանոց։ Նա իզոլացվում է․ գոյություն ունեն մեկուսարաններ, բոլոր պոլիկլինիկաները իրազեկված են, որպեսզի պատրաստեն մեկուսարաններ»,-ասաց Կարինե Հովհաննիսյանը։

Վերջինս ասում է, որ խուճապային տրամադրություններ ինքը չի նկատում, որովհետև իրենք նման արտակարգ ռեժիմով աշխատում են դեռ նոյեմբերի վերջերից։

Նա նաև հերքում է Գյումրիում պտտվող այն լուրերը, թե Չինաստանից վերադարձած մեր համաքաղաքացու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն թաքցնում են։

«Նման բան գոյություն չունի, իրենք օդանավակայանում ջերմաչափվել են, իրենց անուն-ազգանունները կան, իրենց նկատմամբ հսկողությունը սահմանվում է 14 օրից ոչ պակաս»։

Ի դեպ, Շիրակի մարզում չկան ռեֆերենս լաբորատորիաներ, թեստեր ևս չեն տրամադրվել․ դրանք տրամադրվում են միայն նման լաբորատորիաներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031