ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր հասկանալի պատճառներով չկարողացա մասնակցել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը` նվիրված մեր ենթակայությամբ գործող երկու պետական ծառայությունների ինտեգրմանը, սակայն հարկ եմ համարում հանրության հետ կիսվել հանձնաժողովի նախագահի հարցմանը` ի պատասխան գրված նամակը, քանի որ մամուլում նկատեցի, որ այն մեկնաբանվում է, որպես «անհիմն» կամ «առանց վերլուծությունների»:
Կառավարության բոլոր որոշումները բազմակողմանիորեն քննարկվում են կառավարության բոլոր օղակներում և միշտ ներկայացնում են կառավարության հավաքական կարծիքը: Կառավարության որոշումները ենթակա են կատարման»:
Կարդացեք նաև