Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը Պուտինից կպահանջի կշեռքի նժարներից մեկի վրա դնել Հայաստան/Արցախը, իսկ մյուս վրա՝ Թուրքիան. Թուրքագետ

Մարտ 02,2020 22:00

Մոսկվան ու Անկարան մի կողմից համագործակցում են, մյուս կողմից՝ մրցակցում։ Իդլիբ նահանգում ռուս–թուրքական հակամարտությունը կարո՞ղ է մեր տարածաշրջանում իրավիճակի սրացման հանգեցնել: Թուրքիան տարածաշրջանում ընդդեմ Ռուսաստանի, եթե գնա գործողությունների, Մոսկվայի պատասխանն ինչպիսի՞ն կլինի, «Առավոտը» հարցրեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանին:

«Իհարկե դա կարող է հանգեցնել իրավիճակի սրացման, ինչը Թուրքիայի համար բանակցային նոր դաշտ կստեղծի Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան հասկացել են, որ համագործակցելու դեպքում ավելի մեծ արդյունքներ են գրանցում, քան՝ հակամարտելու դեպքում։ Իհարկե որոշ դեպքերում պետք է ստեղծել հակամարտության դաշտ, որն էլ իր հերթին կհանգեցնի այդ դաշտում համագործակցության։ Այնպես որ հիրավի ակնկալում եմ կովկասյան ճակատում Թուրքիայի էական ակտիվացում։ Էրդողանը քաջ գիտակցում է, որ Թուրքիայում իր իշխանությունը հավերժ չէ, նույնը վերաբերում է Ռուսաստանում Պուտինի իշխանությանը, ուստիեւ անհրաժեշտ է շտապել Կովկասին առնչվող ծրագրերն իրագործելու համար։ Այստեղ նա հաշվի է առնում նաեւ այն, որ ժամանակի ընթացքում գնալով ամրապնդվելու են Հայաստանի ներկայիս լեգիտիմ իշխանությունները ներքին ու արտաքին ճակատներում եւ այս համատեքստում նույնպես պետք է շտապել։ Ելնելով այս ամենից՝ այժմ հակված եմ կարծել, որ Էրդողանն անգամ չի սպասելու Սիրիական կամ Լիբիական հակամարտությունների ավարտին եւ հետո նոր միայն իր ուշադրությունը բեւեռի Կովկասի վրա։ Չեմ կարծում, թե Թուրքիան ինքնուրույն քայլերի կգնա Կովկասում, փոխարենը նա կփորձի իր քայլերը համաձայնեցնել Ռուսաստանի հետ եւ միգուցե փորձեն ազդեցության գոտիների նոր վերաբաժանում իրականացնել Կովկասում», նկատեց մեր զրուցակիցը։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Հայկ Գաբրիելյանը համոզված է. «Այստեղ էլ Էրդողանը գործի կդնի կշեռքի նժարների տակտիկան, երբ ԱՄՆ-ից պահանջում էր կշեռքի նժարներից մեկի վրա դնել Սիրիայի քրդերին, իսկ մյուս նժարի վրա՝ Թուրքիան, եւ տեսնել, թե որ նժարն է ավելի ծանրակշիռ (թե ումից ունի ավելի մեծ օգուտներ)։ Նույն կերպ Էրդողանը Պուտինից պահանջում էր ընտրություն կատարել իր եւ Բաշար Ասադի միջեւ։ Այնպես որ, կշեռքի նժարների այս տակտիկան կարող է բանակցվել նաեւ Կովկասում, երբ Էրդողանը Պուտինից կպահանջի կշեռքի նժարներից մեկի վրա դնել Հայաստան/Արցախը, իսկ մյուս վրա՝ Թուրքիան։ Ակնհայտ է, որ թե՛ այս, թե՛ վերոնշյալ բոլոր դեպքերում էլ թուրքական նժարն անհամեմատ ավելի ծանրակշիռ է, եւ Էրդողանը քաջ գիտակցում է այս հանգամանքը»։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի հետ հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտ»-ի մարտի 4-ի եւ 5-ի համարներում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայկ Գաբրիելյանի լուսանկարը՝ Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031