Լրահոս
Օրվա լրահոսը

Արձակուրդային օրերի համար մանկավարժներն ամբողջությամբ վարձատրվելու են

Մարտ 02,2020 20:44

Մարտի 1-ին` Հայաստանում նոր կորոնավիրուսի առկայության հաստատումից հետո, կառավարության կողմից ձեռնարկվեցին վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կտեղափոխվեն մարտի 2-8-ը:

Այս հայտարարությանը հաջորդեցին բազմաթիվ շահարկումներ՝ կապված մանկավարժների վարձատրության հետ։ Մասնավորապես, որոշ լրատվականներ գրեցին, թե ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է մանկավարժների աշխատավարձերից ավելի քան 7 օրվա աշխատավարձ կրճատելու հարցը, քանի որ վերջիններս այդ օրերին չեն աշխատելու:

ԿԳՄՍ նախարարությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես՝ հայտարարված արձակուրդի հետևանքով մանկավարժների աշխատավարձերից պահումներ չեն իրականացվելու։ Մարտի 2-8-ի արձակուրդի համար մանկավարժները ամբողջովին վարձատրվելու են։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031