Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մի շարք պարենային ապրանքներով ինքնաբավ է. խուճապահար գնումներ կատարելու կարիք չկա

Մարտ 02,2020 19:11

Վերջին օրերին տեղեկություն է շրջանառվում, որ քաղաքացիների մի մասը խուճապահար մեծ քանակով պարենային ապրանք է գնում խանութներից։ Պատճառը, հավանաբար, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը արդեն իսկ հանդես են եկել կոչով՝ խուճապի չմատնվել և մեծաքանակ գնումներ չկատարել, քանի որ երկրում պարենային ապրանքների և, առհասարակ, որևէ ապրանքի պակասություն (դիֆիցիտ) չկա` բացառությամբ բժշկական դիմակների (դրանք, սակայն, առկա են բոլոր հիվանդանոցներում և բուժ հիմնարկներում)։

Հայաստանը պարենային մի շարք ապրանքներով ինքնաբավ երկիր է, այսինքն արտադրվող ապրանքի քանակը բավարարում կամ գրեթե բավարարում է երկրի ներսում գոյություն ունեցող պահանջարկը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է այն ապրանքների ցանկը, որոնցով Հայաստանը ինքնաբավ է։

Մանրամասները՝ այստեղ

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031