ՀՀ 9 քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակման կասկածանքով արված թեստերի պատասխանները ստացվել են. վիրուսը չի հայտնաբերվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով քիչ առաջ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կասկածելի դեպք ասելով՝ նկատի ունենք, որ քաղաքացին ռիսկային երկրների քաղաքացիների հետ է շփվել, կամ համապատասխան չվերթից է օգտվել: Թեստերը հաստատել են, որ նրանք կորոնավիրուս չունեն, ուղղակի մրսած են: Այս գործընթացը շարունակական է: Այն դեպքերում, երբ կասկածելի դեպքեր են լինում, կամ մարդիկ կասկածում են, որ շփվել են եւ հայտնում են այդ մասին, ստուգում ենք»,-տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ ծաղկաձորյան հյուրանոցներից մեկում մեկուսացված ՀՀ քաղաքացիների, ինչպես նաեւ՝ կորոնավիրուսով հիվանդ միակ ՀՀ քաղաքացու մոտ առողջական վիճակի վատթարացում չկա. «Նրանք ջերմություն չունեն, հիվանդ չեն: Դա շատ լավ է: Քայլ-քայլ պետք է առաջ շարժվենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև