Մարտի 2-ին` ժամը 15:30 դրությամբ, Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մոտավորապես կմ 23+140 հատվածում տեղի է ունեցել d=1000 մմ տրամագծով ջրագծի վթար:
Վթարի հետևանքով վնասվել է հիմնանորոգված ճանապարհի մի հատվածը: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգման աշխատանքներ‚ որոնց ավարտից հետո հնարավոր կլինի գնահատել ջրագծի վթարի հետևանքով ճանապարհին պատճառված վնասը:
Նշված հատվածում երթևեկությունն իրականցվում է որոշակի սահմանափակումներով։ Վթարի վայրում հերթապահություն են իրականացնում և երթևեկությունը կարգավորում են ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները։
Դեպքի վայրում է գտնվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցը։ Ճանապարհի մաքրման և երթևեկության ամբողջական վերականգման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Կարդացեք նաև
ՏԿԵՆ