Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից առողջացածների թիվը Չինաստանում գերազանցում է 55%-ը

Մարտ 02,2020 17:59

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` 2020 թվականի մարտի 2-ի, 16:00 դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 80175 հաստատված դեպք,   առողջացածների թիվը՝ 44607 (55.6%): Գրանցվել է 2915 մահվան դեպք (3.6%): Աշխարհում գրանցվել է 88950 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 62 երկրում գրանցվել է 8776 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն` աշխարհում մարտի 2-ի դրությամբ արձանագրվել է 87137 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 79968, 2873-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարհի 58 երկրում արձանագրվել է 7169 դեպք, որից 104-ը՝ մահվան ելքով:

Հայաստանում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները շարունակվում են: Արդեն իսկ իրականացվել է 120 հետազոտություն՝ մեկ դրական արդյունքով:

ԱՀԿ նոր մոտեցումների համաձայն` լրամշակվել են Նոր կորոնավիրուսային վարակի բուժման ալգորիթմը և դեպքերի ստանդարտ բնորոշման սահմանումները, որոնք սահմանված կարգով կհաստատվեն և կտեղայնացվեն: Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում է բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ:

Վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով նախարարության մասնագետները մշտական կապի մեջ են ԱՀԿ և տարածաշրջանի գործընկերների հետ:

Առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • Խուսափե´լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե´լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
  • Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե´լ բժշկի
  • Եթե վերադարձել եք երկրներից, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսային վարակի դեպքեր, և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմել բժշկական օգնության՝ նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճամփորդության մասին:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել