Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանադրության մեջ առկա անհամապատասխանությունները և խութերը մեծ արգելք են հանդիսանում դատաիրավական համակարգում անհետաձգելի բարեփոխումների անցկացման ճանապարհին. ՌԱԿ

Մարտ 02,2020 17:45
rak

Ռամկավար ազատական կուսակցությունը համարում է, որ ՀՀ գործող Սահմանադրության մեջ առկա անհամապատասխանությունները և խութերը մեծ արգելք են հանդիսանում դատաիրավական համակարգում անհետաձգելի բարեփոխումների անցկացման ճանապարհին: Սահմանադրության մեջ առկա են հոդվածներ, որոնք գրվել և պարտադրվել են ընդունվելու նախկին կոռումպացված իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանը ուզուրպացիայի ենթարկելու նպատակով:

ՌԱԿ-ը, ուսումնասիրելով Սահմանադրական դատարանի շուրջ կուտակված լարվածության պատճառները և դատաիրավական բարեփոխումների ճանապարհին կանգնած խոչընդոտները հանրաքվեի ճանապարհով լուծելու իշխանության որոշումը`  կոչ է անում ս.թ. ապրիլի 5-ին մասնակցել հանրաքվեին և Այո՛ ասել սահմանադրական բարեփոխումներին:

ՌԱԿ Կենտրոնական վարչության

Ատենապետ

Հրաչյա Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031