2020թ. փետրվարի 29-ին՝ ժամը 13.40-ին «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 75-ամյա բնակչուհին իր տանը հանկարծամահ է եղել:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինը հանկարծամահ չի եղել, այլ 2020թ. փետրվարի 29-ին՝ ժամը 9-ի սահմաններում, տանը ծագած վիճաբանության ժամանակ, 31- ամյա հարսը գլխաշորով խեղդելու միջոցով սպանել է իր ամուսնու 75-ամյա մորը:
Փաստի առթիվ Արարատի ՄՔՎ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:
75-ամյա կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 31-ամյա հարսը:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին