Մինչ ՀՀ առողջապահության նախարարը հայտարարում է, թե աշխարհը համակած կորոնավիրուսի այս դեպքը Հայաստանում հանրային առողջապահական լուրջ վտանգ չի ներկայացնում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ համաշխարհային սպորտի ղեկավարները լրջորեն մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ եւ այդ պատճառով քննարկում են այն տարբերակը, որ Տոկիոյում հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը կայանալիք ամառային 32-րդ օլիմպիական խաղերն անցկացվեն առանց հանդիսատեսի եւ ցուցադրվեն միայն հեռուստատեսությամբ:
Ավելին, օրակարգում է նաեւ Խաղերի անցկացման ժամկետների փոփոխման հարցը:
Եվ այս ամենը կատարվում է այն դեպքում, որ Ճապոնիան օլիմպիական խաղերը կազմակերպելու համար արդեն ծախսել է $ 12 միլիարդ, որ օլիմպիական խաղերին չորս տարի նախապատրաստվել են աշխարհի 206 երկրի շուրջ 11 հազար մարզիկներ, որոնք ներկայացնում են 33 մարզաձեւ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ