Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես, որպես ՄԻԱՎ-ով ապրող մարդ, մտահոգված եմ». Արման Ավչյանը՝ ՁԻԱՀ-ի եւ «Նորքի ինֆեկցիոն կենտրոնները միավորելու մասին

Մարտ 02,2020 16:35

«Ինքս ՄԻԱՎ-ով ապրող մարդ հանդիսանալով՝ ուզում եմ հարց ուղղեմ ձեզ՝ արդյոք մեր հասարակությունը բավականաչափ իրազեկվա՞ծ է, որպեսզի մենք մի տեղում օգտվենք այն ամեն ինչից, ինչից մյուսները: Մենք բոլորս էլ գիտենք Հայաստանում մեր հանդեպ խտրական վերաբերմունքի բարձր աստիճանը ե՛ւ հիվանդանոցներում, ե՛ւ հասարակության մեջ»,- այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում  ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի՝ «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի հետ միավորման թեմայով աշխատանքային քննարկմանն ասաց «Դրական մարդկանց հայկական ցանցի» ներկայացուցիչ Արման Ավչյանը:

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Լուսինե Քոչարյանը պատասխանեց. «Դուք շատ լավ գիտեք՝ ինչքան դժվար է հիվանդանոցներում՝ խարանի եւ խտրականության պատճառով՝ հենց նրա համար, որ դուք սովոր եք գնալ-գալ մեկ տեղ: Այսպես թե այնպես, ՄԻԱՎ-ով ապրող մարդն առանց որեւէ խտրականության պիտի ստանա բուժում: Այդ դեպքում ինչի՞ համար է անունը դրվում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն ու իրենց առանձնացնենք: Արման ջան, ինչի՞ց եք դուք տուժելու»: Ավչյանը պատասխանեց, որ չգիտեն ինչից են տուժելու, բայց կա տեղեկատվության պակաս. «Ես, որպես ՄԻԱՎ-ով ապրող մարդ, մտահոգված եմ, որովհետեւ ինֆորմացված չեմ»:

Քննարկմանը ներկա էին կենտրոնի այն աշխատակիցները, որոնք աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել:

«Չգիտես ինչու, հանրային էմոցիոնալ ֆոն տրվեց ամբողջ գործընթացին: Որո՞նք են ՁԻԱՀ կենտրոնի մտահոգությունները, որ միավորման արդյունքում ծառայությունների որակը կվատանա»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանը:

Ըստ նրա, կենտրոնի աշխատակիցները էմոցիոնալ ֆոնի վրա աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել, ուստի հորդորեց. «Դուք ունեք երեք օր ժամանակ հետ վերցնելու դիմումները: Այսօր լրանում է 3-րդ օրը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031