Արդարադատության նախարարի խորհրդական Հասմիկ Սարդարյանը և ԱՆ Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյանն այսօր ընդունել են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ««Կուսակցությունների մասին» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Սահմանադրական օրենքի նախագծի: Պատվիրակության անդամների հարցերին ի պատասխան՝ նախարարի խորհրդականն անդրադարձել է օրենքի նախագծում տեղ գտած մի շարք դրույթների մեկնաբանմանը:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը քննարկման ընթացքում ձևավորված կարծիքների և հարցերի վերաբերյալ գրավոր հաղորդակցությունը շարունակելու պայմանավորվածություն են ձեռքբերել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
Կարդացեք նաև
հետ կապերի վարչություն